«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դոլարային միլիոնատերը

Դոլարային միլիոնատերը
15.05.2026 | 12:31

2018-ի թավշյա ապոկալիպսիսի ալիքի վրա իշխանության եկած ամենասուսիկ-փուսիկ, հեզ ու զուսպ և արտաքուստ ցպահանջ Լիլիթ Մակունցը դոլարային միլիոնատեր է։ Համենայն դեպս 1 միլիարդ 317 միլիոն 715 հազար ՀՀ դրամը (#mediahub), նա ո՛չ Մակունց պապիկից է ժառանգել, ո՛չ էլ տատիկից։ Սա այն թիվն է, որը արտացոլվել է, որպես եկամուտ իր տարեկան հայտարարագրում։

Մինչև իշխանափոխությունը Լիլիթը ճգնակյաց դասախոս էր, երբ նա հայտնվեց պալատական միջանցքներում և թավշյա ոտաբոբիկ շրջմոլիկները իրար ականջի փսփսում էին ո՞վ է նա, ո՞վ է նա... նա մեզ հետ չի քայլել։ Տառաճանաչներից Արայիկ Հարությունյանը սաստում էր հեղափոխական խավարասերներին պապանձվե՛ք, նա Նիկոլի անգլերենի ուսուցիչն է։

Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Հ.Գ.

Չնայած վերջերս Նիկոլը մեծ դժվարությամբ ճանաչեց իր սանիկներին, որոնք ևս կարող էին նախարարներ նշանակվել, հետո «Լեոյի վրայի» իր վարսավիրին, որը բավականին բարետես մարդ էր և կարող էր մեր շահերը ներկայացնել Զիմբաբվեում կամ Գրենլանդիայում։ Բայց արդեն ուշ է։ Սակայն Լիլիթին ասենք «բրավո», 3.5 միլիոն դոլարը վատ սկիզբ չէ աղքատ երկրում օլիգարխ լինելու համար։

Դիտվել է՝ 4988

Մեկնաբանություններ